գլխավոր Սպորտ Եվրո-2020.Թուրքիան երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց, այս անգամ զիջելով Ուելսին

Եվրո-2020.Թուրքիան երկրորդ անընդմեջ պարտությունը կրեց, այս անգամ զիջելով Ուելսին

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության A երկրորդ տուրում Ուելսը մրցեց Թուրքիայի հետ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ`  առաջին կեսում երկու թիմերն էլ հնարավորություն ունեին հաշվի մեջ փոփոխություն մցնելու, սակայն իր առիթն առաջինն օգտագործեց Ուելսի ընտրանին: 42-րդ րոպեին աչքի ընկավ Աարոն Ռամզին: Երկրորդ կեում թուրքերն տարածքային առավելություն ունեին, սակայն գրոհների վերջնամասում հստակություն չկար: 61-րդ րոպեին Թուրքիայի դարպասին նշանակված 11 մետրանոց հարվածն չկարողացավ իրացնել Ուելսի ընտրանու ավագ Գարեթ Բեյլը: Հանդիպման ավելացված ժամանակում Ուելսը խփեց նաև երկրորդ գնդակը: Գոլն իր ակտիվում գրանցեց Ռոբերտսը:

Թուրքիա-Ուելս` 0:2:

Երրորդ տուրում` հունիսի 20-ին, Ուելսը կմրցի Իտալիայի, իսկ Թուրքիան Շվեյցարիայի: Այս հաղթանակից հետո Ուելսն ունի 4 միավոր: Իտալիան քիչ ավելի ուշ կմրցի Շվեյցարիայի հետ: Իտալացիներն դեռևս ունեն 3 միավոր, իսկ Շվեյցարիան` 1: Թուրքիան խմբի հետնապահն է` միավոր չունի: