գլխավոր COVID-19 Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները ԱՄՆ-ում ժամանակավորապես դադարեցվել են

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկումները ԱՄՆ-ում ժամանակավորապես դադարեցվել են

AstraZeneca ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի կլինիկական փորձարկումները ԱՄՆ-ում ժամանակավորապես դադարեցվել են՝ սպասելով Մեծ Բրիտանիայում լուրջ կողմնակի էֆեկտի քննությանը, նույնիսկ պատվաստանյութի մյուս փորձարկումների վերսկսման դեպքում, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով այս իրավիճակին ծանոթ աղբյուրներին։

Ընկերությունը շաբաթ հայտնել էր մասնակիցներից մեկի մոտ կողմնակի էֆեկտների ուսումնասիրությունից հետո փորձարկումները վերսկսելու մասին։

Աղբյուրները լրատվական գործակալությանը հայտնել են, որ ԱՄՆ-ում առնվազն մինչեւ շաբաթվա կես հետաձգվել են հիմնական հետազոտության համար նոր պացիենտների ընդունումը եւ այլ գործողությունները, եւ հայտնի չէ, թե Սննդամթերքի եւ դեղորայքի որակի սանիտարական հսկողության վարչությանը որքան ժամանակ կպահանջվի ուսումնասիրություններն ավարտելու համար։

ԱՀԿ-ն ավելի վաղ AstraZeneca ընկերության կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը որակել էր որպես առավել խոստումնալից։ ԱՄՆ-ում փորձարկումների դադարեցումը կարող է դանդաղեցնել պատվաստանյութին երկրի բնակիչների հասանելիությունը։