գլխավոր Գլխավոր Մենք համաձայն չենք Ջուլֆալակյանի քայլի հետ. երեկ հանդիպել ենք նրան՝ իր առաջարկով....

Մենք համաձայն չենք Ջուլֆալակյանի քայլի հետ. երեկ հանդիպել ենք նրան՝ իր առաջարկով. Մակունց

Head of the RA NA ‘My Step’ faction Lilit Makunts gave a press conference at the RA National Assembly

Հարգելով պարոն Ջուլֆալակյանի որոշումը, չնայած դեռ ժամանակ կա, պետք է սպասենք, տեսնենք՝ արդյոք հետ կվերցնի դիմումը, թե ոչ, մենք համաձայն չենք այդ քայլի հետ: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 14-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:

«Այո, եթե կան բաներ, որոնք պատգամավորները գտնում են, որ պետք է ավելի հիմնավոր ձեւով ներկայացվի, պետք է այդպես արվի, ոչ թե մանդատը վայր դրվի»,-ասաց նա:

Մակունցը տեղեկացրեց, որ  երեկ «Իմ քայլը» խմբակցությունում հանդիպում են ունեցել Արսեն Ջուլֆալակյանի հետ՝ իր առաջարկով եւ ամեն ինչ մանրամասն քննարկել են: