գլխավոր Սպորտ Հայաստանի կանանց Մ-19 հավաքականը կրկին պարտվեց Բելառուսին

Հայաստանի կանանց Մ-19 հավաքականը կրկին պարտվեց Բելառուսին

Հայաստանի ֆուտբոլի կանանց Մ19 տարեկանների հավաքականը շարունակում է անհաջող ելույթների շարքը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է ՀՖՖ-ն` Հունիսի 15-ին՝ Մինսկում, կայացավ կանանց Բելառուսի և Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականների միջև ընկերական երկրորդ հանդիպումը: Բելառուսի Մ-19 հավաքականը հաղթեց 7:1 հաշվով: Մեր թիմի միակ գոլի հեղինակը դարձավ Կարինե Եղյանը: