գլխավոր Միջազգային ՆԱՏՕ-ն հաստատել է Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցությունը դաշինքին

ՆԱՏՕ-ն հաստատել է Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցությունը դաշինքին

Ուկրաինան եւ Վրաստանը ապագայում կարող են անդամակցել ՆԱՏՕ-ին։ Այս մասին ասված Է դաշինքի գագաթնաժողովի ամփոփիչ հայտարարության մեջ։

Այսպես, հայտարարության մեջ հաստատվում է 2008 թվականին Բուխարեստում կայացած գագաթնաժողովում ընդունված որոշումը։ Այն վերաբերում է դաշինքին՝ Ուկրաինայի եւ Վրաստանի անդամակցությանը։ «Մենք հաստատում ենք այդ որոշման բոլոր մասերը, ինչպես նաեւ հետագա որոշումները, ներառյալ այն, որ յուրաքանչյուր գործընկեր կգնահատվի իր սեփական արժանիքներով», — ասված է հաղորդագրության տեքստում:

ՆԱՏՕ-ում ընդգծել են, որ աջակցում են Ուկրաինայի եւ Վրաստանի՝ «ինքնուրույն որոշելու իրենց ապագան եւ արտաքին քաղաքական ուղեգիծը՝ առանց արտաքին միջամտության» ընտրությանը: