գլխավոր Իրադարձային Դուք կվստահե՞ք սովորական մեքենայի ղեկ մեկին, որը հարբեցող է և անհավասարակշիռ․ Անդրանիկ...

Դուք կվստահե՞ք սովորական մեքենայի ղեկ մեկին, որը հարբեցող է և անհավասարակշիռ․ Անդրանիկ Թևանյան

«Նոյեմբերի 9-ից հետո, խայտառակ կապիտուլյացիայից հետո դուրս ենք եկել պայքարի՝ վանկարկելով հետևյալ կոչը՝ «Հայաստանն առանց Նիկոլ»,- Շենգավիթ վարչական շրջանում «Հայաստան» դաշինքի  հանրահավաքի ընթացքում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական կենտրոնի ղեկավար Անդրանիկ Թևանյանը։

«Մենք սկսել ենք շարժումը կուսակցական և ոչ կուսակցական ընկերներով։ Հիմա եկել է պահը , որ պետք է հասնենք  բոլորիս ընհանուր նպատակին։ Իսկ նպատակը ՝ «դեպի ուժեղ Հայաստան»-ն է»,- վանկարկեց Թևանյանը։

«Ձեզ խաբել են և ուզում են էլի խաբել։ Խոստացել են խաղաղություն, դրա համար Մեհրիբանին հրավիրել են Շուշի թեյ խմելու, բայց ապահովել են պարտություն և կապիտուլացիա։ Ձեզ խոստացել են թռիչքաձև տնտեսական աճ, բայց ապահովել են անկում և սնանկացում։ Ձեզ հիմա խոստանում են խաղաղ կյանք, բայց իրականում՝ թուրքական վիլայեթ։ Այս ամենին ասում ենք՝ «ոչ»»,- հայտարարեց Թևանյանը և ավելացրեց․

Նրա խոսքով ՝ իրականում ընտրությունը պարզ է ․

«Դուք կվստահե՞ք սովորական մեքենայի ղեկ մեկին, որը հարբեցող է և անհավասարակշիռ։ Դուք կվստահե՞ք մեքենայի ղեկը մեկին, որը ամբողջ ճանապարհին ձեր գլլուխը կտանի»,- ասաց Թևանյանը։

Միևնույն ժամանակ նա ընդգծեց, որ հունիսի 20-ին կա ընտրելու հնարավորություն՝  խաղաղության և պարտության միջև, հաղթանիկի և պարտության, համերաշխության և ատելության, արժանապատիվ կյանքի և թշնամանքի միջև։