գլխավոր Facebook Թշնամական բռնազավթման «ֆոնին» կապիտուլյանտը մուրճ է թափ տալիս հայաստանյան հասարակության վրա. Ոսկանյան

Թշնամական բռնազավթման «ֆոնին» կապիտուլյանտը մուրճ է թափ տալիս հայաստանյան հասարակության վրա. Ոսկանյան

Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքն արդեն մեկ ամսից ավելի մի քանի հատվածներում բռնազավթված է թշնամու կողմից։ Այս մասին իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է ֆեսբուքյան իր էջում:Հենց այս թշնամական բռնազավթման «ֆոնին» է, որ կապիտուլյանտը մուրճ է թափ տալիս հայաստանյան հասարակության վրա՝ զառանցելով «նոր հեղափոխությունների», «մեխելու», «ատամները ջարդուփշուր անելու», «պողպատե մանդատ ստանալու» և այլ, մեղմ ասած, անհավասարակշիռ գործողությունների վերաբերյալ։

Պատկերացնո՞ւմ եք՝ արտաքին աշխարհում ի՞նչ են մտածում Հայաստանի մասին՝ որպես ազգ և պետություն, թշնամական մասնակի բռնազավթման պայմաններում վարչապետի պաշտոնակատարի աթոռը դեռևս զբաղեցնողի այսպիսի վարքագիծը տեսնելով։

Ամեն ինչից զատ, սա ազգային խայտառակություն է, վիրավորանք մեր՝ որպես ազգ և պետություն, արժանապատվության նկատմամբ, երբ հազարամյակների պատմություն ունեցող մշակութաստեղծ մի ազգի փորձում է «առաջնորդել» նման մի խեղկատակ։

#խեղկատակը,- գրել է Ոսկանյանը: