գլխավոր Սպորտ Լևոն Արոնյանը շախմատի 2021 Superbet Classic մրցաշարում գրավեց 2-րդ տեղը

Լևոն Արոնյանը շախմատի 2021 Superbet Classic մրցաշարում գրավեց 2-րդ տեղը

Դեռևս Հայաստանի դրոշի ներքո հանդես եկող շախմատիստ Լևոն Արոնյանը մրցանակային 2-րդ տեղը գրավեց Բուխարեստում կայացած շախմատի 2021 Superbet Classic խոշոր մրցաշարում: 

Այսօր վերջին` 9-րդ տուրում, մեր գրոսմայստերը շատ արագ ոչ-ոքի խաղաց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովի հետ` կատարելով ընդամենը 14 քայլ: Այդպիսով, Լևոն Արոնյանը 9 հնարավորից վաստակեց 5 միավոր և ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկի ու ամերիկացի Վեսլի Սոյի հետ բաժանեց 2-4-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց երկրորդը և վաստակեց 60 հազար դոլար պարգևավճար: 

Մրցաշարի հաղթող ճանաչվեց արդբեջանցի Շախրիյար Մամեդյարովը, որը վաստակեց 6 միավոր: