գլխավոր Միջազգային «Բռունցքով ողջույն». Էրդողանն ու Բայդենը ՆԱՏՕ-ի հարթակում «շատ դրական» հանդիպում են անցկացրել

«Բռունցքով ողջույն». Էրդողանն ու Բայդենը ՆԱՏՕ-ի հարթակում «շատ դրական» հանդիպում են անցկացրել

Մի քանի րոպե առաջ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հարթակում ավարտվել է ԱՄՆ-ի և Թուրքիայի նախագահների հանդիպումը, որի հետ մեծ ակնկալիքներ էին կապված` Ջո Բայդենի Սպիտակ տուն գալուց հետո նկատելիորեն սառած հարաբերությունների ֆոնին: Նեղ և ընդլայնված ձևաչափերով հանդիպումը տևել է մոտ մեկուկես ժամ, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Ջո Բայդենը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ երկկողմ հանդիպումը անվանել է «շատ դրական»:

Իր հերթին, New York Post-ը տեղեկացնում է, որ Բայդենը Էրդողանին մոտեցել և ողջունել է բռունցքով հենց այն պահին, երբ թուրք առաջնորդը ցանկանում էր քննադատել ԱՄՆ նախագահին` Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար:

ԱՄՆ-Թուրքիա գագաթնաժողովի այլ մանրամասներ դեռ չեն բացահայտվել:

Թուրքական կողմից բանակցություններին մասնակցել են արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Օմեր Չելիքը, նախագահի աշխատակազմի կապի վարչության ղեկավար Ֆահրեթին Ալթունը, նախագահի մամուլի քարտուղար և խորհրդական Իբրահիմ Քալընը, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպան Մուրաթ Մերջանը: