գլխավոր Իրադարձային Փոխանցեք բոլորին,որ «Հայաստան» դաշինքը գալիս է ուժեղ Հայաստան կառուցելու․ Ռոբերտ Քոչարյան

Փոխանցեք բոլորին,որ «Հայաստան» դաշինքը գալիս է ուժեղ Հայաստան կառուցելու․ Ռոբերտ Քոչարյան

«Հերոս» , «հերոս» ահա այս վանկարկումներով Երևանի Շենգավիթ վարչական շրջանում  դիմավորեցին «Հայաստան» դաշինքի առաջնորդ, ՀՀ վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին։ Ի պատասխան, Քոչարյանն ասաց․

«Այս ամենը ես  ավանս եմ ընդունում, գիտակցելով, որ չափազանց մեծ պատասխանատվության տակ ենք մտնում ՝ ես և դաշինքը։ Հայաստան ասելով հասկանում ենք ամուր ոտքերի վրա կանգնած ժողովրդավարական, ուժեղ, մարտունակ բանակ ունեցող, հզոր տնտեսություն ունեցող երկիր,որով հպարտանում ենք բոլորս»։

Քոչարյանը այս անգամ ևս ընդգծեց,որ  այս ընտրությունները յուրահատուկ են։ Նա  արձանագրեց, որ հանրության մի մասը շարունակում է վստահել մի քաղաքական ուժի, որը տապալել է ամեն ինչ։

«Չկա մի ոլորտ, որը նրանք քայքայած չլինեն: Մեր պարտքն է համոզել բոլորին՝ հարևաններին,ընկերներին, որ այն քաղաքական ուժը, որը ամեն ինչ ձախողել է, չի կատարել ոչ մի խոստում, չունի բարոյական իրավունք անգամ մասնակցելու ընտրություններին»,- ընդգծեց նախկին նախագահը և ստացավ ներկաների համաձայնությունը։

Նա նշեց, որ միշտ գործի մարդ է եղել, բայց ստացվել է այնպես, որ պետք է խոսող մարդ էլ դառնա։

«Խոսքը ուժ է։ Փոխանցեք բոլորին,որ «Հայաստան» դաշինքը գալիս է ուժեղ Հայաստան կառուցելու: Գալիս է թռիչքաձև տնտեսական աճ ապահովելու համար,Ձեր կյանքը բարելավելու համար, այս անհայրենիք մարդկանցից ազատելու համար։ Բոլորս միասին հունիսի 20-ին դեպի ուժեղ Հայաստան: Ամեն ինչ լավ է լինելու»,- եզրափակեց Քոչարյանը։