գլխավոր Գլխավոր «Մենք ունենք այնպիսի զենքեր, որոնց մասին ոչ ոք չգիտի»

«Մենք ունենք այնպիսի զենքեր, որոնց մասին ոչ ոք չգիտի»

ԱՄՆ բանակն այնպիսի զենքեր ունի, որոնց մասին ոչ ոքի ոչինչ հայտնի չէ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը. նրա խոսքերը մեջբերում է Սպիտակ տան կայքը:

«Կան համակարգեր, որոնց մասին ոչ ոք, անգամ դուք չգիտեք: Եվ, անկեղծ ասած, ինձ թվում է, լավ կլինի ամեն ինչ թողնեմ այնպես, ինչպես կա: Մենք մի քանի հիանալի համակարգեր ունենք»,-նշել է ԱՄՆ նախագահը:

Նա նշել է, որ վերջին 3-3,5 տարիների ընթացքում ԱՄՆ-ն 2,5 տրիլիոն դոլար է ծախսել զինված ուժերի վրա:

«Եվ հիմա մենք նոր հրթիռներ և արկեր ունենք: Եվ, անկեղծ ասած, հիմա մենք պետք է հույս դնենք Աստծո վրա, որ երբեք ստիպված չենք լինի մեր միջուկային ուժն օգտագործել: Մեր միջուկային ուժը գտնվում է վերջին տասնամյակներ ընթացքում լավագույն վիճակում»,-նշել է ԱՄՆ նախագահը: