գլխավոր Իրադարձային Հայաստանին և հայ ժողովրդին անհրաժեշտ է ազգային իշխանություն․ Իշխան Սաղաթելյան

Հայաստանին և հայ ժողովրդին անհրաժեշտ է ազգային իշխանություն․ Իշխան Սաղաթելյան

Հայաստանին և հայ ժողովրդին անհրաժեշտ է ազգային իշխանություն,որը պետք է ունենա ազգային գաղափարախոսություն և հիմք դնի ազգային պետության։ Այս մասին  «Հայաստան» դաշինքի քարոզարշի ժամանակ իր ելույթում ասաց  ՀՅԴ ԳՄ անդամ Ւշխան Սաղաթելյանը։

«Այսօր Հայաստանին անհրաժեշտ է իշխանություն,որը տեր կկանգնի իր քաղաքացուն, իր գյուղացուն, իր երկրի սահմաններին, համահայկական ժողովրդին։ Այսօր Հայաստանին պետք է իշխանությունը, որը ոչ թե ամեն ինչ անելու է իր ժողովրդին դուր գալու համար, այլ ամեն ինչ անելու է օգտակար լինելու համար։Պետք է իշխանություն, որը կմտածի կրթության,առողջության մասին և երկրում կհաստատի սոցիալական արդարություն»,- ասաց Սաղաթելյանը։

Նրա համոզմամբ՝ թվարկվածները կարող է անել մի մարդ՝ Ռոբերտ Քոչարյանը, որն իր կենսագրությամբ ապացուցել է , որ կարող է։