գլխավոր Միջազգային Իսրայելում աշխատանքի է անցել երկրի նոր կառավարությունը

Իսրայելում աշխատանքի է անցել երկրի նոր կառավարությունը

Իսրայելում հունիսի 14-ին աշխատանքի է անցել երկրի նոր կառավարությունը` վարչապետ Նաֆթալի Բենեթի գլխավորությամբ: Այս մասին տեղեկացնում է Reuters գործակալությունը:

Առաջին նիստից հետո Բենեթի նոր կառավարությունը հրավիրվել է ավանդական խմբակային ֆոտոսեսիայի, որում ցուցադրվել է կառավարության կազմը` նախագահ Ռիվլինի պաշտոնական նստավայրում:

Հիշեցնենք, որ 12 տարի Իսրայելի կառավարությունը ղեկավարում էր Բենիամին Նեթանյահուն, բայց նա չի կարողացել կոալիցիա ստեղծել մի քանի խորհրդարանական ընտրություններից հետո և կորցրել է իր պաշտոնը: Կառավարություն կազմել հաջողվել է ընդդիմությանը: