գլխավոր Միջազգային Նովոսիբիրսկում գազալցակայանում հրդեհի հետեւանքով տուժածների թիվը հասել է 33-ի

Նովոսիբիրսկում գազալցակայանում հրդեհի հետեւանքով տուժածների թիվը հասել է 33-ի

Ռուսաստանի Դաշնության Նովոսիբիրսկ քաղաքում գազալցակայանում բռնկված հրդեհի հետեւանքով տուժածների թիվը հասել է 33-ի: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է արտակարգ ծառայությունների մի աղբյուր:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ հրդեհի հետեւանքով 30 մարդ Է տուժել: «Այս պահին տուժածների ընդհանուր թիվը 33 է, նրանցից 20-ը հոսպիտալացվել են», – ասել է գործակալության զրուցակիցը: Տուժածների թիվը դեռ կարող է աճել։

Աղբյուրը հստակեցրել է, որ տուժածների մեծ մասի մոտ այրվածքներ կան։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ նրանցից յոթը գտնվում են ծանր վիճակում, մնացածը միջին ծանրության վիճակում են կամ թեթեւ վնասվածքներ ունեն: