գլխավոր Միջազգային Ռոհանին հայտարարել է, որ Իրանը ցանկացած պահի կարող է սկսել ուրանի հարստացումը...

Ռոհանին հայտարարել է, որ Իրանը ցանկացած պահի կարող է սկսել ուրանի հարստացումը ավելի քան 63 տոկոսով

Իրանը ցանկացած պահի կարող է ավելացնել ուրանի հարստացման աստիճանը մինչեւ 63 տոկոսը գերազանցող մակարդակի։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Հասան Ռոհանին։

«Բոլորը տեսան, որ Իրանը սկսել է ուրանի հարստացումը մինչեւ 63 տոկոս։ Եթե անհրաժեշտություն լինի, ապա ցանկացած պահի մենք կարող ենք ավելացնել հարստացման աստիճանը»,-նախագահի խոսքը մեջբերում է նրա մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Ընդ որում Ռոհանին հավելել է, որ «ամեն դեպքում Իրանը չի ձգտում միջուկային զենք ստանալ»: «Մեր հարստացումն իրականացվում է երկրի կարիքների համար՝ բժշկության, էներգետիկ և այլ ոլորտների համար», – նշել է նա: