գլխավոր Միջազգային Ռուսաստանի հետ հարաբերությունները դարձել են ԱՄՆ ներքին քաղաքականության զոհ. Պուտին

Ռուսաստանի հետ հարաբերությունները դարձել են ԱՄՆ ներքին քաղաքականության զոհ. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՄՆ-ում ռուս-ամերիկյան հարաբերությունները վերջին տարիներին զոհաբերվել են ներքաղաքական սուր պայքարին:

Այս մասին նա հայտարարել է ամերիկյան NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, որի տեքստը հրապարակվել է երկուշաբթի օրը Կրեմլի կայքում:

«Իմ կարծիքով, Միացյալ Նահանգներում, վերջին տարիներին, ռուս-ամերիկյան հարաբերություններն ամբողջ ժամանակ զոհաբերվել են հենց ԱՄՆ-ում տեղի ունեցող սուր ներքաղաքական պայքարին»,-ասել է ռուս առաջնորդը: