գլխավոր COVID-19 Ճապոնիայում Pfizer-ի 2-րդ ներարկումից հետո 7 մարդու մոտ սրտի հետ կապված խնդիրներ...

Ճապոնիայում Pfizer-ի 2-րդ ներարկումից հետո 7 մարդու մոտ սրտի հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել

Ճապոնիայում կորոնավիրուսի դեմ Pfizer ընկերության պատվաստանյութի 2-րդ ներարկումից հետո 7 մարդու մոտ սրտամկանի հետ կապված խնդիրներ են ի հայտ եկել, հայտնում է NHK հեռուստառադիոընկերությունը՝ վկայակոոչելով երկրի առողջապահության նախարարությանը։

Նշվում է, որ մայիսի 30-ի դրությամբ Ճապոնիայում շուրջ 9,7 միլիոն մարդ պատվաստվել է Pfizer-ի պատվաստանյութով, որոնց շրջանում 20-ից 69 տարեկան 7 մարդու մոտ առաջացել է միոկարդիտ (սրտամկանի բորբոքում) կամ պերիկարդիտ (սրտակրանքի բորբոքում)։ Նրանցից 6-ը տղամարդիկ են։

Ճապոնիայի առողջապահության նախարարությունը, սակայն, հայտնել է, որ անվտանգության վերաբերյալ լուրջ մտավախությունները, որոնք կարող են ազդել պատվաստումների ծրագրի վրա, չեն հաստատվել։