գլխավոր Իրադարձային Ռոբերտ Քոչարյան. Ընտրատեղամասերում գիշերային հերթապահության կոչ եմ անելու

Ռոբերտ Քոչարյան. Ընտրատեղամասերում գիշերային հերթապահության կոչ եմ անելու

Իջևանում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում քաղաքացիներից Անի Նասիբյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հարց ուղղեց՝ ի՞նչ երաշխիք, որ ընտրությունները չեն կեղծվելու։

«Երաշխիքիը դուք եք»,-պատասխանեց «Հայաստան» դաշինքի առաջնորդը։

Նրա խոսքով, իրենք տեղամասերում ունենալու են վստահված անձինք, կոչոց դիմելու են իրենց կողմանկիներին, որ բոլոր տեղամասերում հերթապահություն սահմանեն ողջ գիշեր։

«Մի գիշեր էլ չենք քնի, ի՞նչ է եղել։ Հերթապահություն պետք է լինի, եթե փորձ արվի ընտրությունները կեղծելու համար, մենք շատ արագ ու վճռական պետք է կանխենք, անողը պետք է փոշմանի»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։