գլխավոր Սպորտ ԵՎՐՈ-2020. Ավստրիան հաղթանակ կորզեց մրցաշարի նորեկների դեմ խաղում

ԵՎՐՈ-2020. Ավստրիան հաղթանակ կորզեց մրցաշարի նորեկների դեմ խաղում

Շարունակվում է ֆուտբոլի ԵՎՐՈ-2020 մրցաշարը:

C խմբում պայքարի մեջ մտան նաև Ավստրիայի ու Հս. Մակեդոնիայի հավաքականները:

Առաջին խաղակեսում թիմերը փոխանակվեցին մեկական գոլով. 18-րդ րոպեին Լայների խփած գոլին 10 րոպե անց պատասխանեց Գորան Պանդևը:

Մրցաշարի նորեկները չդիմացան մինչև վերջ. 78-րդ րոպեին Գրեյգորիչը խփեց ավստրիացիների հաղթական գնդակը: Խաղի վերջակետը 90-րդ րոպեին դրեց Մարկո Արնաուտովիչը: Ավստրիան հաղթեց 3-1 հաշվով ու C խմբում առաջատարն է: Խմբի մյուս՝ Նիդերլանդներ-Ուկրաինա խաղի կմեկնարկի քիչ անց:

ԵՎՐՈ-ների պատմության մեջ Ավստրիան տարավ առաջին հաղթանակը՝ 3-րդ մասնակցության ժամանակ միայն:

Հիշեցնենք, որ Հս. Մակեդոնիան Մունդիալ-2022-ի ընտրական փուլում Հայաստանի հավաքականի մրցակիցն է: