գլխավոր Facebook Մտահոգության տեղիք է տալիս «դարի գործարքին» նախապատրաստելու պրիմիտիվ «հնարամտությունը». Գևորգ Դանիելյան

Մտահոգության տեղիք է տալիս «դարի գործարքին» նախապատրաստելու պրիմիտիվ «հնարամտությունը». Գևորգ Դանիելյան

Իրավաբան, իրավաբանական գիտությունների դոկտոր Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան էջում գրել է.

«ԵՊՀ֊ի «Սև շենք» կոչվող մասնաշենքը ենթակա չէ վաճառքի (օտարման), դա գործող Սահմանադրությանը հակասող օրենքի յուրովի մեկնաբանման արդյունքում իբրև իրավաչափ ընկալվող գործարք է, ինչին կանդրադառնանք, երբ հարկ լինի, իսկ հիմա պետք չէ փակագծերը բացել։ Համոզված եմ, որ դրա կարիքը չի լինի, հաշված օրեր մնացին։
Մտահոգության տեղիք է տալիս «դարի գործարքին» նախապատրաստելու պրիմիտիվ «հնարամտությունը»։ Նախ, վերացական խոսվում է ակադեմիական ավանների մասին, թե բա ամբողջ աշխարհում դա լավագույն լուծումն է, ինչը կատարյալ սուտ է, այն ընդհանրապես համատարած կիրառելի չէ Հայաստանի պարագայում։ Բայց սա չէ կարևորը, դեռ այդ, այսպես կոչված, ավանների անգամ նախագծերը չպատրաստած, հայտարարվում է պատմական հուշարձանի կարգավիճակ ունեցող Մայր բուհի կրթական մասնաշենքերից մեկը սեփականաշնորհելու մասին։ Այ այսպիսի «երկաթյա», բացառապես իրենց հասկանալի տրամաբանություն …»: