գլխավոր Իրադարձային Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է ապրի ապահով ու լավ

Վանեցյան. Հայաստանում մարդը պետք է ապրի ապահով ու լավ

«Պետք է փորձենք դուրս գալ այս իրավիճակից ու խոսենք ապագայի մասին, այն ապագայի, որը խոստանում ենք մենք»,-Արմավիրում քաղաքացիների հետ հանդիպմանը հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի առաջնորդ Արթուր Վանեցյանը։

Նրա խոսքով, իր ղեկավարած դաշինքը խոստանում է պարզ մի բանաձև՝ Հայաստանում մարդը պետք է ապրի ապահով ու լավ։

«Եթե չլուծվեն անվտանգային հարցերը, մարդը չի կարող լավ ապրել։ Եթե չլուծվեն անվտանգային հարցերը, մենք չենք կարող խոսել օրինակ գյուղատնտեսության, առողջապահության, սոցիալական ու այլ  ոլորտների զարգացման մասին։ Առաջին հերթին պետք է լուծենք անվտանգային հարցերը, իսկ դրա համար պետք են մարդիկ, կարող ուժեր, որոնք հասկանում են, թե ինչ է անվտանգային համակարգն ու ինչպես կարող են այն վերականգնել»,-ասաց Վանեցյանը։

Նրա խոսքով, «Պատիվ ունեմ» դաշինքում ընդգրկված են մարդիկ, ովքեր իրենց կենսագրությամբ ապացուցել են, որ կարող են այդ հարցերը լուծել։