գլխավոր Միջազգային Հնդկական գյուղերի բնակիչները տաճար են կանգնեցրել «կորոնավիրուսի աստվածուհուն»

Հնդկական գյուղերի բնակիչները տաճար են կանգնեցրել «կորոնավիրուսի աստվածուհուն»

Հնդկական գյուղերի բնակիչները տաճար են կանգնեցրել «կորոնավիրուսի աստվածուհուն» եւ աղոթում են այն հույսով, որ աստվածային միջամտությունը կարող է հեռացնել մահացու վարակը, հայտնել է Reuters-ը:

Հյուսիսային Ուտար Պրադեշ նահանգի Շուկլապուր գյուղի հավատացյալները աղոթքներ, սուրբ ջուր եւ ծաղիկներ են մատուցում տաճարում, որտեղ կանգնեցված է իրենց կուռքի՝ Corona Mata-ի արձանը:

«Գուցե նրա օրհնությամբ մեր գյուղը եւ մնացած բոլորը մի փոքր հանգստություն կունենան», – ասել մի Սանգիտա անունով ներկայացած մի գյուղացի:

Ապրիլին եւ մայիսին Հնդկաստանը խիստ տուժել է կորոնավիրուսային վարակի բռնկումից, սակայն հույս կա, որ ամենավատն արդեն ետեւում է:

Իշխանությունները շաբաթ հաղորդել են 84,332 նոր դեպքի մասին, ինչը ամենացածր օրական ցուցանիշն է վերջին ավելի քան երկու ամսվա ընթացքում: