
Ամրիկյան կինոակադեմիայի սահմանած նոր չափորոշիչներն անցնում են երևակայության բոլոր սահմանները։ Համաձայն դրանց ֆիլմը չի կարող առաջադրվել Օսկարի, եթե չի համապատասխանում հետևյալ չափորոշիչներին
․ Դերասանական կազմի, գլխավոր դերերում, կամ երկրոդական, բայց կարևոր դերերում, պետք է պարտադիր լինեն ասիական, աֆրոամերիկյան կամ լատինամերիկյան ծագման դերասաններ
․Երկրորդ պլանի, մասսայական տեսարանների կազմի նվազագույնը մեկ երրորդը պետք է լինեն կանայք, ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներ, ֆիզիկական խնդիրներ ունեցող անձիք և ոչ սպիտակամորթ դերասաններ
․ Սյուժեի հիմնական գիծը պարտադիր պետք է կապված լինի այս խմբերից որևէ մեկի հետ
․Ստեղծագործական խմբի նվազագույնը երկու կարևոր անդամ (օպերատոր․ բեմադրող նկարիչ, սցենարիստ, պրոդյուսեր կամ ռեժիսոր) պետք է լինեն կին, ոչ սպիտակամորթ, ԼԳԲՏ համայնքի անձիք և ֆիզիկական կամ մտավոր խնդիրներ ունեցողներ
․Այդ պաշտոններից նվազագույնը մեկում պետք է լինի ասիական, լատինամերիկյան, մերձավորարևելյան ծագման։ Պարտադիր պետք է լինեն Ալյասկայի բնիկներ կամ Հավայան կղզու բնիկներ կամ խաղաղօվկիանոսյան այլ կղզիների բնիկներ
․Տեխնիկական անձնակազմից նվազագույնը վեցը պետք է լինեն վերը թվարկված խմբերից
Դատելով այս չափորոշիչներից, նախկինում Օսկարի արժանացած շատ լեգենդար ֆիլմեր այսօր անգամ չէին էլ դիտարկվի։