գլխավոր Շոուբիզնես Ալեն Դելոն և Ժան-Պոլ Բելմոնդո. երկու ընկեր, երկու տարբեր վերաբերմունք ծերության նկատմամբ․168․am

Ալեն Դելոն և Ժան-Պոլ Բելմոնդո. երկու ընկեր, երկու տարբեր վերաբերմունք ծերության նկատմամբ․168․am

Նրանք այնքան տարբեր են և այնքան սիրելի:

Այս երկու լեգենդար արտիստներին կապում է երկարատև ընկերությունը: Նկարահանման հրապարակներում նրանք ստիպված են եղել մրցակցել, բայց կյանքում դարձել են լավագույն ընկերներ: Նրանք երկուսն էլ 90-ին մոտ են, բայց որքան տարբեր են երկու ընկերները վերաբերվում կյանքի այս հասուն շրջանին:

Ալեն Դելոնը և Ժան-Պոլ Բելմոնդոն 20-րդ դարի ֆրանսիական կինոյի ամենահայտնի արտիստներն են: Հավերժ մրցակիցներ, հավատարիմ ընկերներ, հասակակիցներ, որոնք մտան կինո և հանրահայտ դարձան միևնույն ժամանակ: Ալեն Դելոնը համարվել է ֆրանսիական կինոյի ամենագեղեցիկ դերասանը, իսկ Բելմոնդոն՝ ամենատգեղը, բայց ինչքան հմայք կա նրա մեջ:

Անսպասելի մոտեցավ ծերությունը: Կինոյին նրանք հրաժեշտ են տվել: Եկել է մայրամուտի ժամանակը: Անցյալում են մնացել հայտնի գեղեցկուհիների հետ սիրավեպերը, լավագույն ռեժիսորների հետ աշխատանքները: Եվ ինչքան տարբեր են այս արտիստները վերաբերվում իրենց կյանքի այս շրջանին: Իզուր չէ, որ Ժան-Պոլ Բելմոնդոն Ալեն Դելոնի մասին այսպես է արտահայտվել. «Նա և ես՝ ասես օր ու գիշեր»:

Ահա՝ ինչ է զգում Ալեն Դելոնը, ով այս աշխարհում ապրում է արդեն իր 9-րդ տասնամյակը.

«Կյանքն ինձ այլևս ոչինչ չի բերում: Ես արդեն ամեն ինչ տեսել եմ: Բայց գլխավորն այն է, որ ես ատում եմ այս դարաշրջանը, դրանից ես ստրխառնոց ունեմ: Ես ատում եմ այս մարդկանց: Ամեն ինչ կեղծ է»:

Ժան-Պոլ Բելմոնդոն նրա հետ համաձայն չէ.

«Գլխից պետք է հանել տարիքը և ապրել այն կյանքով, որով ուզում եք: Անխոս, ծերությունը վախ է առաջացնում, բայց եթե դու քեզ լավ վիճակում ես զգում, եթե գլուխդ «աշխատում» է, ուղարկիր գրողի ծոցը այդ ծերությունը: Մի հավատացեք ոչ մի շշուկի. ես դեռ շունչս չեմ փչել:

Ալեն Դելոնը կարծես վիճում է ընկերոջ հետ.

«Հարգանք այլևս գոյություն չունի: Ոչ ոք իր խոստումները չի կատարում: Միայն փողը նշանակություն ունի: Ես գիտեմ, որ կհեռանամ այս աշխարհից առանց ափսոսանքի»:

Ժան-Պոլը բացարձակապես համաձայն չէ.

«Ինչ վերբերվում է երկարակեցության ինչ-որ գաղտնիքի, ապա այն չկա: Ես ուղղակի շատ եմ ուզում, որ այն որքան հնարավոր է երկար շարունակվի: Ուզում եմ ապրել»:

Ալեն Դելոնը ճգնավորի նման ապրում է Շվեյցարիայում: Շփվում է միայն Բելմոնդոյի հետ: Երկուսն էլ ինսուլտ են տարել: Դելոնն իր ամբողջ կյանքում սիրել է շներին՝ գտնելով, որ միայն շներն են ընդունակ անվերապահ սիրո: Իր վիլլայի տարածքում կա գերեզմանոց, որտեղ թաղված են իր բոլոր սիրելիները: Նա ցանկանում է թաղվել նրանց կողքին:

Ժան-Պոլ Բելմոնդոն հուշեր է գրում: Սիրում է շփվել թոռների հետ: Բայց ամենագլխավորն այն է, որ նա շարունակում է սիրել կյանքը:

Ժամանակը գնում է, բայց լեգենդները հավերժ են: