գլխավոր Միջազգային ԳԴՀ կանցլերի թեկնածու Արմին Լաշեթը սատարում է ռազմական ծախսերի մեծացման հնարավորությունը

ԳԴՀ կանցլերի թեկնածու Արմին Լաշեթը սատարում է ռազմական ծախսերի մեծացման հնարավորությունը

ՔԴՄ / ՔՍՄ աջակենտրոն միության ԳԴՀ կանցլերի թեկնածու Արմին Լաշեքը սատարում է ռազմական ծախսերի մեծացման հնարավորությունը, հաղորդում է DW-ը:

Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում Լաշեթը նշել է, որ Գերմանիան պետք է կատարի ՆԱՏՕ-ին խոստացած իր պարտավորությունները՝ հատկացնելով իր ՀՆԱ-ի 2 տոկոսը պաշտպանությանը:

«Եթե մենք պայմանավորվել ենք ինչ-որ բանի մասին միջազգային մակարդակում, մենք պետք է պահենք այդ պայմանավորվածությունը»: Լաշեթի խոսքով՝ Գերմանիան պատասխանատվություն է կրում մեր բազմաթիվ գործընկերների անվտանգության համար եւ ապագայում պետք է ստանձնի ավելի շատ ռազմական խնդիրների իրագործումը: «Աֆրիկայում եւ Միջերկրական ծովի շրջանում Գերմանիան պետք է անի ավելին»:

Նա նաեւ որպես օրինակ է բերել Մալիում ռազմական գործողությունը, որտեղ ֆրանսիացի եւ գերմանացի զորքերը պայքարում են իսլամական ահաբեկիչների դեմ: «Մենք ակտիվորեն աշխատում ենք Մալիում Ֆրանսիայի հետ մեկտեղ, եւ մենք միշտ կարող ենք խոսել բեռի եւ աշխատանքի բաշխման մասին»,-ասել է Լաշեն:

«ԱՄՆ նոր նախագահ Ջո Բայդենը պատուհան է բացել տրանսատլանտյան հարաբերությունների աշխուժացման համար, եւ մենք պետք է օգտագործենք դա, որպեսզի ամրապնդենք ժողովրդավարությունն ամբողջ աշխարհում»,-ասել է Լաշեթը: