գլխավոր Facebook Կապիտուլյանտը ժողովրդին սպառնում է «պողպատե մանդատով», Ալիևը՝ «երկաթե բռունցքով. Աշոտյան

Կապիտուլյանտը ժողովրդին սպառնում է «պողպատե մանդատով», Ալիևը՝ «երկաթե բռունցքով. Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ ԱՐմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Նիկոլ Փաշինյանի ու թշնամի երկրի ղեկավար Իլհամ Ալիևի ընդհանրությունները.

«Վիժվածքն ու Ալիևը

.Կապիտուլյանտը ժողովրդին սպառնում է «պողպատե մանդատով», Ալիևը՝ «երկաթե բռունցքով»:

.Ալիևը փորձում է սրբել հայկական հետքը մեր եկեղեցիներից, վիժվածքը՝ սպառնում է Հայ եկեղեցուն:

.Վիժվածքը մեր տղաներին պատանդ է հանձնել Ալիևին, ու հիմա նրանք «պասերով» միասին խաղում են:

.Վիժվածքը մեր գլխին կապեց ընտրություններ, իսկ Ալիևը այս ընթացքում գրավում է Հայաստանի տարածքները:

.Ալիևը մեր գերիներին կտտանքների է ենթարկում ու դատում, վիժվածքը նրան «կառուցողական» գնահատականներ է տալիս:

.Ալիևը, խաղալով ռուս-թուրքական հարաբերությունների արանքում, ամրացնում է Թուրքիայի դիրքերը ռեգիոնում, վիժվածքը խրախուսում է հակառուսական տրամադրությւոններ Հայաստանում:

.Ալիևը ջանքեր է գործադորւմ, որ մենք համակերպվենք մեր ստրացված վիճակի հետ, նույնը անում է վիժվածքը:

.Ալիևը խոսում է հայկական «ռևանշիստների» վտանգի մասին, վիժվածքը նրան օգնում է, որ միջազգային ատյաններում դատապարտվի ռևանշիզմը»։