գլխավոր Իրադարձային Երկու, երեք հոգի է տեղյակ եղել պրոցեսից․ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է գերությունից...

Երկու, երեք հոգի է տեղյակ եղել պրոցեսից․ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է գերությունից նոր վերադարձած Նարեկ Սիրունյանի ընտանիքի անդամներին

Էկելա՞, տունա եկե՞լ․ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է գերությունից նոր վերադարձած Նարեկ Սիրունյանի ընտանիքի անդամներին։ Կոտայքի մարզում ընտրողների հետ հանդիպումից հետո Փաշինյանը հետաքրքրվել է՝ արդյոք տուն է եկել Նարեկը, հանդիպել են արդյոք ընտանիքի անդամները Նարեկին։

Բակում Փաշինյանին դիմավորել են Նարեկի մայրը, հայրը, տատիկը, մյուս հարազատները։ Հայտնել են, որ որդին տուն չի եկել, բայց նրան հանդիպել են։

Փաշինյանը հարազատների, գյուղի անդամների հետ բակում նշում էին տղաների վերադարձը, հույս հայտնեց, որ մյուս գյուղերում ուրախություն ևս կլինի։ Խոստացավ, որ Սիրունյանը շուտով տուն կգա, հետո կվերադառնա կյանքին։

Հիշեցնենք, որ երեկ հայրենիք վերադարձան Ադրբեջանում պահված 15 ռազմագերիները։ Գործընթացը տեղի է ունեցել ԱՄՆ եւ Վրաստանի իշխանությունների միջնորդությամբ։

«Կարևորը էնա, որ սա ոչ թե ուղղակի 15 հոգի է, այլ կարող ենք համարել, որ գերիների վերադարձի պրոցես սկսվել է։ Հիշում ես չէ, որ ասում էի՝ լավ չի նախապես բան ասելը։ Սա առաջին դեպքն է, որ առաջինից վերջին րոպեն գաղտնի է պահվել, երկու երեք հոգի է տեղյակ եղել պրոցեսից»։