գլխավոր Միջազգային Բայդենը պետք է հիշեցնի Էրդողանին ՆԱՏՕ-ի հիմնական սկզբունքների եւ արժեքների մասին. The...

Բայդենը պետք է հիշեցնի Էրդողանին ՆԱՏՕ-ի հիմնական սկզբունքների եւ արժեքների մասին. The Hill

ԱՄՆ-ի եւ Թուրքիայի նախագահները վերջապես կհանդիպեն Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում: Ջո Բայդենի վարչախումբը հող է նախապատրաստել հանդիպման համար՝ սահմանափակելով Էրդողանի համար Սպիտակ տան հասանելիությունը: Բայդենը պետք է օգտագործի այդ հնարավորությունը, որպեսզի նախազգուշացնի Էրդողանին, որ տրանսատլանտյան արժեքներից նրա հրաժարումը վնասում է ոչ միայն միության, այլ նաեւ Թուրքիայի եւ դրա քաղաքացիների անվտանգությունն ու բարօրությունը, գրում է The Hill-ը:

«Նախագահ Բայդենը խոստացել է վերականգնել միությունը, դեմ լինել «աճող ավտորիտարիզմին» եւ վերադարձնել «Ամերիկայի հեղինակությունը»: Կարճ ժամանակ անց պետքարտուղար Էնթոնի Բլինքենը սատարել է Բայդենին՝ խոստանալով մարդու իրավունքները դարձնել ԱՄՆ արտաքին քաղաքականության կենտրոնական հենքը: Էրդողանի հետ Բայդենի առաջիկա հանդիպումը հրաշալի հնարավորություն է այդ խոստումները կյանքի կոչելու համար:

Էրդողանը, որը սերտ հարաբերություններ ունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, մնում է ՆԱՏՕ-ի պայթյունավտանգ ուժը: Մայիսի 26-ին Washington Post -ը գրել է, որ Անկարան  օգտագործել է վետոյի իր իրավունքը, որպեսզի թուլացնի ՆԱՏՕ-ի պաշտոնական հայտարարությունը Բելառուսի հարցով ինքնաթիռի միջադեպի կապակցությամբ: Հաղորդվում է, որ Թուրքիան նաեւ ագելափակել է պատժիչ միջոցները, որոնց ուղղությամբ պնդում էին բալթյան դաշնակիցներն ու

Լուկաշենկոյին պաշտպանելու Թուրքիայի ձգտումը միայն վերջին օրինակն է, որ Էրդողանն օգնության է հասնում Կրեմլին՝ մեղմելով ՆԱՏՕ-ի գործողություններն ընդդեմ ռուսական սպառնալիքների:

Բացի Էրդողանին հիշեցնելուց, որ Ռուսաստանն առանցքային հակառակորդներից է, Բայդենը պետք է նաեւ ընդգծի տրանսատլանտյան միության շրջանակում լայնորեն տարածված մտահոգությունն այն առնչությամբ, որ Թուրքիան ձեռք է բերել Ռուսաստանի Ս-400 հակաօդային ապաշտպանության համակարգերը: Բայդենը նաեւ պետք է հիշեցնի նրան, որ Ս-400-ի ու ՆԱՏՕ-ի երկրում դրա ռադարների ներկայությունը հեռանկարում կարող է թույլ տալ Ռուսաստանին եւ մյուս հակառակորդներին ստանալ արժեքավոր հետախուզական տվյալներ, որոնք կօգնեն խոցել F-35-ը:

Բայդենը պետք է նաեւ ընդգծի մարդու անվտանգությունն ու օրենքի գերակայության կարեւորությունը:

Բայդենը պետք է օգտագործի այդ հնարավորությունը, որպեսզի հիշեցնի Էրդողանին, որ կրոնի կամ հավատալիքների ազատությունը տրանսատլանտյան կենտրոնական արժեքներից է: Վերջապես, Բայդենը պետք է սատարի կտրուկհայտարարությունները Պետական դեպարտամենտի կողմից, ինչպես նաեւ Ներկայացուցիչների պալատի ու Սենատի հայտարարությունները, որպեսզի հասկացնի Էրդողանին, որ հակասեմական հայտարարությունները, որոնք նա արել է անցած ամիս, տեղ չունեն ո՛չ ՆԱՏՕ-ում, ո՛չ քաղաքակիրթ աշխարհում:

Բայդենը պետք է հստակ հասկացնի, որ Միացյալ Նահանգները նույն իրենց կարծիքը չեն փոխի, երբ խոսքը վերաբերի ՆԱՏՕ-ի ամբողջականությունը պաշտպանելուն, եւ միտված կլինեն ժողովրդավար ուժերին Թուրքիայում եւ դրա սահմաններից դուրս, քանի որ Հյուսիսատլանտյան միությունը կա եւ պետք է մնա ոչ միայն կոլեկտիվ պաշտպանության կազմակերպություն, սակայն նաեւ արժեքների համախմբություն»: