գլխավոր Սպորտ Քրիստիան Էրիկսենը, որն ունեցել էր սրտի կանգ, հիվանդանոցից նամակ է գրել

Քրիստիան Էրիկսենը, որն ունեցել էր սրտի կանգ, հիվանդանոցից նամակ է գրել

Իտալական «Ինտերի» գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտան  պատմել է, որ Ֆինլանդիայի հետ խաղի ժամանակ գիտակցությունը կորցրած դանիացի կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը հիվանդանոցից նամակ է գրել խմբի չաթում:  Ֆուտբոլիստը նշել է, որ իրեն շատ ավելի լավ է զգում՝ հույս հայնելով, որ  կշարունակի կարիերան: Այս մասին հայտնում է TACC-ը՝ վկայակոչելով  Sky Sport Italia հեռուստաալիքին: Հիշեցնենք, որ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում անցկացվող Եվրոպայի առաջնության Դանիա-Ֆինլանդիա հանդիպման ընթացքում Դանիայի հավաքականի ֆուտբոլիստ Քրիստիան Էրիկսոնը անսպասելի ընկել էր: Բժիշկները  վերակենդանացնող միջոցառումներ էին իրականացրել, ավելի ուշ ֆուտբոլիստը տեղափոխվել էր հիվանդանոց: UEFA-ն հաղորդել է, որ նրա առողջական վիճակը կայուն է:  

Ըստ նախնական տեղեկությունների, Էրիկսենն ունեցել է սրտի կանգ: