գլխավոր Աշխարհ Գերմանացի գիտնականն իր՝ 1953-ին լույս տեսած գրքում կանխատեսել է, որ «Իլոն» անունով...

Գերմանացի գիտնականն իր՝ 1953-ին լույս տեսած գրքում կանխատեսել է, որ «Իլոն» անունով մարդը մարդկանց կառաջնորդի դեպի Մարս․ Business Insider (լուսանկար)

Ամիսներ առաջ SpaceX-ի գլխավոր տնօրեն և հիմնադիր Իլոն Մասկը հայտարարել էր՝ 2024 թվականին մարդիկ ոտք կդնեն Մարսի վրա: Միլիարդատերը կարծում է, որ մարդկության ապագան փրկելու միակ միջոցը «տիեզերքի գաղութացումն է»։

«Գուցե մի օր գա, երբ որոշ կենդանիներ և բույսեր վերանան Երկրի երեսից, բայց եթե մեր ներկայությունը հաստատենք Մարսում, նրանք կշարունակեն ապրել այնտեղ»,- հայտարարել էր Մասկը։

Այդ հայտարարությունն անելիս Մասկը, հավանաբար, չի իմացել, որ «գիտահանրամատչելի գրքում իր ճակատագիրը վճռված է եղել դեռ 1953-ից», գրում է Business Insider-ը՝ նշելով, որ գերմանացի և ամերիկացի տիեզերական ճարտարապետ և գիտնական Վերներ ֆոն Բրաունի՝ հիշյալ թվականին լույս տեսած գրքում կանխատեսվում է «մարդկանց Մարս ուղարկելու «Իլոնի» ծրագրերի մասին»։

«Գիտեի՞ք, որ 1953 թվականի Ֆոն Բրաունի «Մարսի նախագիծը» գրքում հիշատակվում է Իլոն անունով մի մարդ, որը մարդկանց կտանի Մարս։ Գժվելու բան է»,- ամիսներ առաջ գրել է Twitter-ի օգտատերերից մեկը։

Ընդ որում, Մասկը վերահրապարակելով նրա գրառումը, գրել էր․ «Ճակատագիր, ճակատագիր։ Դրանից փախչել չես կարող»։

Business Insider-ը նշում է, որ գիտահանրամատչելի գիրքը պատմում է, թե ինչպես «սառը պատերազմի» ժամանակ կարող է տեղի ունենալ մարդկանց ուղևորությունը Մարս։

«Մարսյան կառավարությունը ղեկավարում էր տասը մարդ, որոնց առաջնորդը համընդհանուր քվեարկությամբ ընտրվում էր հինգ տարով և նրա անունը «Իլոն» էր»,- պարբերականի հաղորդմամբ՝ ասված է գրքի պարբերություններից մեկում։