գլխավոր Պաշտոնական Բայդենը G7-ի երկրների առաջնորդների համար կազմակերպված պաշտոնական ընթրիքին խախտել է թագավորական արարողակարգը...

Բայդենը G7-ի երկրների առաջնորդների համար կազմակերպված պաշտոնական ընթրիքին խախտել է թագավորական արարողակարգը (լուսանկարներ)

ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը կնոջ՝ Ջիլ Բայդենի հետ G7-ի («Մեծ Յոթնյակ») երկրների առաջնորդների համար կազմակերպված պաշտոնական ընթրիքին ժամանել է ավելի ուշ, քան Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը, գրում է Daily Star-ը։

Ինչպես նշում է պարբերականը, թագավորական արարողակարգի համաձայն՝ թագավորական ընտանիքի անդամները միջոցառմանը պետք է ժամանեն վերջինը և հեռանան առաջինը, այսինքն՝ բրիտանական Քորնուել քաղաքում մատուցված ընթրիքին հրավիրված բոլոր հյուրերը պետք է ներկայանային նախքան 95-ամյա միապետի ժամանումը։

Սակայն Բայդենն ու նրա կինն ընթիքին ներկայացել են Էլիզաբեթ 2-րդի, Ուելսի արքայազն Չարլզի և նրա կնոջ, ինչպես նաև թոռան՝ Քեմբրիջի դուքս Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեյթ Միդլթոնի ժամանումից րոպեներ անց։

Այնուամենայնիվ, ինչպես նշում է պարբերականը, ամերիկացի առաջնորդի ուշացումը չի ազդել Մեծ Բրիտանիայի թագուհու տրամադրության վրա: Նա ջերմորեն զրուցել է հյուրերի, այդ թվում ՝ Բայդենի և նրա կնոջ հետ։