գլխավոր Իրադարձային Արթուր Վանեցյան. Այս իշխանությունները երիտթալանչիներ են

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունները երիտթալանչիներ են

«Այս իշխանությունները միայն թալանել են ու շարունակում են թալանել երկիրը, գոռալ, որ պայքարում են կոռուպցիայի դեմ, բայց ամենամեծ կոռուպցիոներներն իրենք են»,-մայրաքաղաքում բակային հանդիպումների շրջանակում բնակիչների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի վարչապետի թեկնածու,  ԱԱԾ  նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

Նա այս իշխանության ներկայացուցիչներին որակեց երիտթալանչիներ։

«Երիտթալանչիներ, որոնք պատահաբար հայտնվել են իշխանությունում և թալանում են մեր երկիրը։ Սրանք սովարական երիտթալանչիներ են, որոնք եկել են նստել են տաքուկ կաբինետներում, կպել են տզի պես մեր երկրի բյուջեին և թալանում են ամեն ինչ»,-ասաց Ա. Վանեցյանը։

Նրա խոսքով, միայն պատերազմի ընթացքում նրանք 40 մլն դոլարի չափով պարգևավճար են ստացել։