գլխավոր Facebook Լևոն Քոչարյան. Մարդիկ սկսեցին արթնանալ հիպնոսից

Լևոն Քոչարյան. Մարդիկ սկսեցին արթնանալ հիպնոսից

ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է հրապարակել քարոզարշավի ընթացքից ու գրել.

«Երկար տարիներ ամեն ինչ արվեց հորս կերպարը փոխելու ու հանրության առաջ նրան այլ կերպ ներկայացնելու համար:

Ինչպես խաբեցին 44 օր շարունակ ասելով, որ հաղթում ենք, այդպես էլ խաբել են շատ այլ հարցերում:
Այնուամենայնիվ մարդիկ սկսեցին արթնանալ այն հիպնոսից, որի մեջ նրանց հետևողականորեն պահում էին:  Սա հուսադրում է իհարկե ու օգնում պայքարել:

Հիպնոսից արթնանալ պետք է բոլորին, որպեսզի միասին պահենք մեր պետությունն ու պետականություն»։