գլխավոր Իրադարձային Թալինցիները ծեծել են Արագածոտնի մարզպետին՝ «դավաճան Նիկոլի» քարոզն անելու համար

Թալինցիները ծեծել են Արագածոտնի մարզպետին՝ «դավաճան Նիկոլի» քարոզն անելու համար

Թալինցիները ծեծի են ենթարկել Արագածոտնի մարզպետին ու Փաշինյանի օգտին քարոզաշավ անող խմբի մյուս անդամներին։

Mediaport-ի աղբյուրի փոխանցմամբ՝ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը
մարզպետարանի մի խումբ աշխատակիցների ուղեկցությամբ այսօր այցելել է Թալինի շրջանի Հացաշեն գյուղ՝ Փաշինյանի օգտին քարոզչություն անելու, սակայն ծեծի է ենթարկվել գյուղացիների կողմից՝ «դավաճան Նիկոլի» քարոզն անելու համար: Ծեծկռտուքին միջամտել է ոստիկանությունը:

Հիշեցնեք, օրերս էլ նույն պատճառով ծեծի էր ենթարկվել ԲՏ նախկին նախարար Հակոբ Արշակյանն ու նրան ուղեկցող խմբակը: