գլխավոր Քաղաքականություն Մոսկվան ողջունում է ադրբեջանական կողմից 15 զինծառայողների փոխանցումը Հայաստանին. Զախարովա

Մոսկվան ողջունում է ադրբեջանական կողմից 15 զինծառայողների փոխանցումը Հայաստանին. Զախարովա

Մոսկվան ողջունում է ադրբեջանական կողմից 15 ձերբակալված հայ զինծառայողների փոխանցումը Երևանին՝  ականազերծման քարտեզի դիմաց: Այս մասին այսօր տելեգրամյան իր ալիքում գրել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Երկար սպասված և հիանալի նորություն: Մենք ողջունում ենք կողմերի նման քայլերը»,-ասել է դիվանագետը:

Նշենք, որ այսօր Ադրբեջանը Հայաստանին է վերադարձրել 15 գերեվարված հայերի՝ Հայաստանի կողմից դրա դիմաց ստանալով Աղդամի ականապատ դաշտերի քարտեզները: Փոխանակումն անցկացվել է ադրբեջանա-վրացական սահմանին՝ Վրաստանի ներկայացուցիչների մասնակցությամբ: