գլխավոր Սպորտ Կրիստիան Էրիկսենն ուշքի է եկել, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց

Կրիստիան Էրիկսենն ուշքի է եկել, նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց

Ֆուտբոլի Դանիայի հավաքականի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենին Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնից շտապօգնության մեքենայով տեղափոխել են հիվանդանոց:

Իտալական «Ինտերի» 29-ամյա ֆուտբոլիստը կորցրել էր գիտակցությունը Ֆինլանդիայի հավաքականի դեմ Եվրո-2020-ի B խմբի առաջին առաջին տուրի խաղի ժամանակ: Առաջին խաղակեսի վերջնամասում նա անսպասելի հայտնվեց խոտածածկին: Հանդիպումը դադարեցվել է: Բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար՝ կատարելով սրտի մերսում: 

Էրիկսենին մոտ 20 րոպե խաղադաշտում բուժօգնություն ցուցաբերելուց հետո տեղափոխեցին հանդերձարան, նա արդեն գիտակցության էր եկել: Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները սպիտակ սավանով ծածկել էին պատգարակը:

Կրիստիան Էրիկսենի կինը տրիբունայից իջել էր խաղադաշտ: Դանիայի հավաքականի ֆուտբոլիստները փորձում էին հանգստացնել նրան: Կնոջը թույլ չէին տալիս մոտենալ ամուսնուն:

Թիմերն ուղևորվել են հանդերձարան: Հանդիպումը շարունակելու վերաբերյալ դեռ տեղեկություն կհրապարկվի Երևանի ժամանակով 21:45-ին: