գլխավոր Իրադարձային Մենք որևէ կերպ թույլ չենք տալու նոր բախումներ, նոր ցնցումներ. Իշխան Սաղաթելյան

Մենք որևէ կերպ թույլ չենք տալու նոր բախումներ, նոր ցնցումներ. Իշխան Սաղաթելյան

«Մեր երկիրը ճգնաժամի մեջ է՝ սոցիալ-տնտեսական, անվտանգային, խորը ճգնաժամի մեջ է»,- Վանաձորում բնակիչների հետ հանդիպմանն ասաց «Հայաստան» դաշինքի առաջնորդներից ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը։

Նա նշեց, որ իրենք ունեն  երկիրն այս վիճակից դուրս բերելու համար թիմ, կամք, վճռականություն, նաև գիտեն այս բեռի ծանրությունը, պատրաստ են դա պատվով կրել։

Ի. Սաղաթելյանի խոսքով, այս օրերին երկրի իշխանությունը զավթած խմբակը շարունակում է խոսել ոչ թե ապագայից, այլ իրենցից։

«Այսօր մի բան է ասել՝ նախկին իշխանությունները կառուցել են այն  ճանապարհները, որոնք տարել են դեպի իրենց խրախճանքի վայրեր։  Լսիր այ հողատու, նախկին իշխանությունները կառուցել են Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը, Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը, Արցախ տանող ճանապարհը։ Արցախը քո համար էր խրախճանքի վայր, որ նվիրեցիր թուրքերին, այդ թվում այդ սարքած  ճանապարհները։

Արցախը հայ ժողովրդի արժանապատվությունն է, Շուշին մեր բերդաքաղաքն են։  Ի հեճուխս քեզ՝ հայ ազգը գոյատևելու է, զարգանալու է, Շուշին շարունակելու է մնալ հայկական»,- ասաց Ի. Սաղաթելյանը։

Նա անդրադարձավ Փաշինյանի արած մեկ այլ հայտարարության, որ հունիսի 21-ին մարդկանց հրավիրում է  հանրահավաքի։

«Քաղաքացիները զանգահարում ու հարցնում են՝ ի՞նչ է լինելու։ Կոչ ենք անում լինել շատ հանգիստ, զուսպ, այս մարդն արդեն համակերպվել է, որ ընդդիմություն է  լինելու ամիս 21-ին, և մենք որևէ կերպ թույլ չենք տալու նոր բախումներ, նոր ցնցումներ, պարզապես ամսի 20-ին պետք է այս չարիք կառավարությանը, նիկոլիզմին սրբենք մեր երկրից»,- ասաց Ի.Սաղաթելյանը։