գլխավոր Գլխավոր Ոստիկանը կրակել է աուտիզմ ունեցող երեխայի վրա

Ոստիկանը կրակել է աուտիզմ ունեցող երեխայի վրա

Երեքշաբթի ԱՄՆ Յուտա ​​նահանգի ոստիկանության դեպարտամենտը հայտնել է, որ համագործակցում է Սոլթ Լեյք Սիթիի տարածքում սպաների կողմից աուտիզմով 13-ամյա տղայի վրա կրակելու  կապակցությամբ սկսված մի շարք հետաքննությունների հարցում, հաղորդում է NBC Washington-ը:

Ոստիկանությունը հայտնել է, որ ուրբաթ երեկոյան իրենց կանչել են Գլենդեյլում (Յուտա նահանգ) գտնվող տներից մեկը` պնդելով, որ դեռահասը զենքով սպառնում է մարդկանց: Տղան սկսել էր վազել, եւ ոստիկանը կրակել է նրա վրա:

Սոլթ-Լեյք-Սիթիի ոստիկանական բաժանմունքից հայտնել են, որ սպաների մասնակցությամբ յուրաքանչյուր կրակոցով միջադեպից հետո անկախ հետաքննություն է տարվում Սոլթ Լեյք Սիթիի ոստիկանական բաժնի հետ կապ չունեցող տարբեր գերատեսչությունների սպայական կազմի կողմից:

Դեռահասի մայրը` Գոլդա Բարթոնը, հայտնել է, որ իր որդին աուտիզմ ունի, եւ նա ոստիկանություն էր կանչել, քանի որ տղայի մոտ նյարդային ցնցումներ էին եւ նա ճգնաժամային արձագանքման խմբի օգնության կարիքն ուներ:

Բարթոնի խոսքով` նա ոստիկանությանը հայտարարել էր, որ իր որդին անզեն է եւ զգուշացրել էր, որ նա չի կարողանում կարգավորել իր վարքը:

Ոստիկանության ժամանելուց մի քանի րոպե անց, կնոջ խոսքով, նա գետնին պառկելու հրահանգ եւ մի քանի կրակոց է լսեց:

Ըստ Salt Lake Tribune-ի` դեպքի վայրում զենք չի հայտնաբերվել:

13-ամյա դեռահասը հոսպիտալացվել է: Նրա վիճակը գնահատվում է ծանր: Մոր խոսքով` տղան վնասվածքներ է ստացել ուսի, կոճի, աղիների եւ միզապարկի շրջանում: