գլխավոր Իրադարձային 20 մլրդ դոլար բերել եմ մեկ տոկոսով, 10 տարի ժամկետով, չեն վերցրել....

20 մլրդ դոլար բերել եմ մեկ տոկոսով, 10 տարի ժամկետով, չեն վերցրել. Ծառուկյան

Այսօր բոլոր գյուղացիները վարկի տակ են, պատճառն այն է, որ գյուղատնտեսական վարկերը պետք է լինեն զրո տոկոս, ամենաշատը 2 տոկոս: Այս մասին այսօր՝ հունիսի 12-ին, Արարատի մարզում քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:

«Եվրոպայում գյուղատնտեսական վարկերը զրո տոկոս են, ես ասում եմ՝ թող մեզ մոտ լինի 2 տոկոս: Այսօր մինչեւ 2 մլն մարդ ունի մինչեւ 3 մլն դրամի վարկ, դա պետք է ներվի: Գյուղացին չարչարվում է, մշակում է, բերքը տանում է շուկա, իրենից վերցնում են 200 դրամով, վաճառում են 1500 դրամով: Պետք է օրենք ընդունվի, որ եթե վաճառում է հազար դրամով, գոնե 500 դրամը պետք է լինի գյուղացունը»,-ասաց նա:

Ծառուկյանը խոստացավ, որ իրենք կարող են կարրճ ժամանակում հզորացնել, զարգացնել երկիրը, գումար բերել աշխարհի տարբեր տեղերից. «20 մլրդ դոլար բերել եմ մեկ տոկոսով, 10 տարի ժամկետով, չեն վերցրել: Միայն գումարով կարող ենք իրավիճակն ուղղել, մարդկանց էժան տոկոսով վարկեր տանք, պետությունը գործարաններ բացի, ոլորտներ զարգացնի: Ոչ թե մարդիկ ասեն՝ աշխատատեղ չկա, այլ էնքան աշխատատեղ լինի, որ դրսից մարդիկ գան, Հնդկաստանից գան, որ աշխատեն, ոնց որ արաբական երկրում է»,-ընդգծեց նա: