գլխավոր Միջազգային Իրանի պատվիրակությունը վերադարձավ Վիեննա՝ շարունակելու միջուկային գործարքի բանակցությունները

Իրանի պատվիրակությունը վերադարձավ Վիեննա՝ շարունակելու միջուկային գործարքի բանակցությունները

Իրանի արտաքին գործերի փոխնախարար Աբաս Արաքչին շաբաթ մեկնել է Վիեննա՝ շարունակելու համար 2015թ. միջուկային գործարքի վերականգնման բանակցությունները, գրում է IRNA-ն։

Արաքչին կմիանա Գործողությունների համատեղ եւ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) մյուս հինգ մասնակիցների ներկայացուցիչներին՝ քննարկելու համար միջուկային գործարքի վերականգնմանն ուղղված միջոցները։ Այդ հանդիպումը Իրանի եւ այսպես կոչված 4+1 երկրների միջեւ բանակցությունների վեցերորդ ռաունդն է  Գործարքին Միացյալ Նահանգների հնարավոր վերադարձի մասին։