գլխավոր Իրադարձային Առանց համախմբման ռեսուրսները ծախսվելու են իրար ոչնչացնելու համար, մեր ամենակարևոր ուղերձը համախմբումն...

Առանց համախմբման ռեսուրսները ծախսվելու են իրար ոչնչացնելու համար, մեր ամենակարևոր ուղերձը համախմբումն է․ Էդմոն Մարուքյան (տեսանյութ)

Ամենակարևոր ուղերձը պիտի համախմբումը լինի, բոլորը ունեն լավ ծրագրեր, բայց առանց համախմբման ոչ մի կարևոր ծրագիր կյանքի չի կոչվելու․ որովհետև ներուժ չի լինելու։ Այս մասին Գյումրիում քարոզարշավի ընթացքում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակալության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը։

«Ամբողջ ռեսուրսը ծախսվելու է իրար ոչնչացնելու վրա, ինչպես որ մինչև այսօր եղել է։ Եվ դրա համար սիրելի գյումրեցիներ, շիրակցիներ ԼՀԿ-ն առաջարկում է հունիսի 20-ին գնացեք ընտրական տեղամասեր վերցրեց թիվ 9 քվեաթերթիկը և քվեարկեք հանուն համերաշխության, քվեարկեք հանուն միասնության, քվեարկեք հանուն մեր բոլորի համախմբման, բոլորի ռեսուրսները մեկտեղ հանուն մեր պետության օգտագործման։ Սա է մեր օրակարգը, այս օրակարգով ենք այստեղ»,- ասաց նա։

Էդմոն Մարուքյանի խոսքով՝ յուրաքանչյուրը պետք է իրացնի իր սահմանադրական իրավունքն իր քվեով երկրի կառավարմանը մասնակցելու ձևով։ Ըստ նրա՝ ընտրությանը մասնակցելը նաև պարտականություն է։

«Ձեր իրավունքից օգտվեք, որ վաղը չէ մյուս օրը չասեք դժգոհ ենք այս մեկերից, այն մեկերից։ Կատարեք ընտրություն, պատասխանատու կերպով մոտեցեք այդ մեկ ձայնին»,- ասաց նա։

Էդմոն Մարուքյանը խոսեց Գյումրու տնակային ավանների խնդրի մասին, նշելով որ  «հազար ու մի առաջարկ» են ներկայացրել խնդիրները լուծելու համար, բայց հնարավորությունները չեն ներդրել խնդիրները լուծելու համար։

«Մենք միակ ուժն ենք, որ պայքարել ենք տարածքային համաչափ զարգացման համար, որ Երևանում ապրող մարդու կյանքի որակը չտարբերվի Գյումրիում, Վանաձորում, Կապանում ապրող մարդու կյանքի որակից»,- ընդգծեց նա։