գլխավոր Շոուբիզնես Բեն Աֆլեքին նկատել են Ջենիֆեր Լոպեսի մայրիկի հետ՝ Լաս Վեգասում, որտեղ դերասանը...

Բեն Աֆլեքին նկատել են Ջենիֆեր Լոպեսի մայրիկի հետ՝ Լաս Վեգասում, որտեղ դերասանը նկարահանումներ է իրականացնում (լուսանկարներ)

Հոլիվուդյան հայտնի դերասան, ռեժիսոր Բեն Աֆլեքը լավ հարաբերությունների մեջ է իր սիրելիի՝ հայտնի երգչուհի, պարուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսի մայրիկի՝ Գվադելուպե Ռոդրիգեսի հետ, գրում է բրիտանական Daily Mail պարբերականը՝ հրապարակելով պապարացիների արած լուսանկարները։

48-ամյա դերասանին և Լոպեսի 75-ամյա մորը նկատել են «Ուին Լաս Վեգաս» ռեզորթում՝ խաղային մեքենաների կողքին։

Դերասանն այս ժամանակաշրջանում նկարահանում է նոր նախագիծ, որում ենթադրաբար հայտնվելու է նաև Ջենիֆեր Լոպեսի մայրը։

Գվադելուպե Ռոդրիգեսին նկատել են անձնակազմի հետ ուրախ զրույցներ վարելիս։

Նկարահանումներից զատ ժամանակահատվածում դերասան և ռեժիսոր Աֆլեքին նկատել են խաղալիս։ Աղբյուրներից մեկը նշել է, որ Աֆլեքը վերականգնել է 51-ամյա դերասանուհու մայրիկի հետ իր հարաբերությունները և հավելել, որ երկուսը միասին վայելել են խաղերը՝ ինչպես նախկինում։

Հայտնի է, որ 2004 թվականին, երբ դուստրը դեռևս նշանադրված էր Բեն Աֆլեքի հետ, Գվադելուպե Ռոդրիգեսը 2․4 միլիոն ջեքփոթ է շահել խաղերում։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք Ջենիֆեր Լոպեսն ամերիկացի նախկին բեյսբոլիստ Ալեքս Ռոդրիգեսի հետ նշանադրությունը պաշտոնապես չեղյալ հայտարարելուց շաբաթներ անց ռոմանտիկ ուղևորության է մեկնել նախկին փեսացուի՝ հայտնի դերասան Բեն Աֆլեքի հետ։ Զույգն արդեն չի թաքցնում հարաբերությունները, որոնց մասին ԶԼՄ-ները վերջերս անդադար գրում են։

Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը նշանադրված են եղել 2002-ից 2004 թվականներին։ Լոպեսը մի առիթով Աֆլեքից բաժանությունն անվանել է «իր կյանքի առաջին մեծ վիշտը»։ Աղբյուրը նշել է, որ Լոպեսի և Աֆլեքի հարաբերությունները երգչուհու նախկին փեսացուին զարմացրել են։

Aww: Ben Affleck was seen bonding with Guadalupe Rodriguez, 75, over their shared love of gambling at the slot machines at the Wynn Las Vegas earlier this week  Aww: Ben Affleck was seen bonding with Guadalupe Rodriguez, 75, over their shared love of gambling at the slot machines at the Wynn Las Vegas earlier this weekStarring role: Affleck is currently directing an undisclosed project in Sin City as JLo's mom was also seen on set and apparently will make a surprise appearance in itIn his element: Ben also chatted up fellow crew membersGood times: Guadalupe was very animated as she talked to one of the crew members in between takesRekindled: Affleck recently rekindled his romance with former fiancee Jennifer Lopez; Lopez and Affleck pictured in 2002