գլխավոր Գլխավոր Մահացած 6-ամյա երեխայի մայրը հոգեբուժարանից տեղափոխվել է «Սևանի» ԲԿ, որտեղ մահացել է

Մահացած 6-ամյա երեխայի մայրը հոգեբուժարանից տեղափոխվել է «Սևանի» ԲԿ, որտեղ մահացել է

Tert.am-ը գրում է․

Տավուշի մարզի Խաշթառակ համայնքում դաժան ծեծի հետևանքով մահացած 6-ամյա երեխայի մայրը հոգեբուժարանից տեղափոխվել է «Սևանի» ԲԿ, որտեղ մահացել է: Այս մասին այսօր Tert.am-ը տեղեկացավ Խաշթառակ համայնքի ղեկավար Անդրանիկ Վիրաբյանից:

Վերջինս ասաց, որ որևէ մանրամասներ չի կարող ներկայացնել, քանի որ կինը համայնքում չի եղել:

ՀՀ Ոստիկանության լրատվականից Tert.am-ին հայտնեցին, որ երեկ «Սևանի» ԲԿ-ից քաղաքացու մահվան վերաբերյալ ահազանգ ստացվել է ոստիկանության Սևանի բաժնում, նշանակված է դատաբժշկական փորձաքննություն, նյութեր են նախապատրաստվում։

Հիշեցնենք, որ Խաշթառակում դաժան ծեծի ենթարկված 6-ամյա երեխան մահացել էր օգոստոսի 25-ին։

Իր 6-ամյա և 4-ամյա թոռներին ծեծի ենթարկելու կասկածանքով Տավուշի Խաշթառակ համայնքում ձերբակալվել է 57 տարեկան մի տղամարդ։ 6-ամյա երեխան ծեծի հետևանքով ստացել էր համակցված վնասվածքներ, գլխուղեղի, երիկամների վնասվածքներ, մարմնի վերջույթների սալջարդեր, իսկ 4 տարեկան փոքրիկի մոտ գանգային արյունազեղում էր տեղի ունեցել։

Տղամարդու մյուս 5 թոռներն օգոստոսի 20-ին նախնական սուր էկզոգեն թունավորում ախտորոշմամբ ևս տեղափոխվել էին Երևան՝ «Մուրացան» բժշկական կենտրոն։