գլխավոր Շոուբիզնես Քանյե Ուեսթն Իրինա Շեյքի հետ սիրավեպի ֆոնին դադարել է Twitter-ում հետևել Քիմ...

Քանյե Ուեսթն Իրինա Շեյքի հետ սիրավեպի ֆոնին դադարել է Twitter-ում հետևել Քիմ Քարդաշյանին և նրա քույրերին

Հայտնի ռեփ կատարող Քանյե Ուեսթը դադարել է Twitter սոցկայքում հետևել նախկին կնոջը` Քիմ Քարդաշյանին, և նրա աստղային քույրերին, գրում է  Daily Mail-ը` մանրամասնելով, որ ռեփերը դա արել է սուպերմոդել Իրինա Շեյքի հետ սիրավեպի ֆոնին:

44-ամյա երաժիշտն այլևս չի հետևում Քիմ, Քլոյե և Քորթնի Քարդաշյաններին, որոնք օրերս Ուեսթի ծննդյան օրվա կապակցությամբ նրան ջերմ բարեմաղթանքներ էին գրել սոցկայքում: Հայտնի է, որ Ուեսթն իր տարեդարձը նշել է Ֆրանսիայում` Շեյքի հետ:

Քաջատեղյակ աղբյուրի փոխանցմամբ` Քարդաշյանին չի հուզում նախկին ամուսնու նոր սիրավեպը, նրա միակ մտածմունքն այն է, որ նոր սիրային հարաբերությունները Ուեսթին չհեռվացնեն իրենց չորս երեխաներից: