
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կորոնավիրուսի համավարակի մեկնարկից ի վեր առաջին անգամ կլքի Հռոմը, գրում է Reuters գործակալությունը։
Աղբյուրը մանրամասնում, որ պոնտիֆիկոսը նոր Էնցիկլիկա (պապական կոնդակ) ստորագրելու նպատակով պատրաստվում է հոկտեմբերի 3-ին իտալական Ասիզի քաղաք ուղևորվել։
Հայտնի է, որ Էնցիկլիկան պապի հիմնական փաստաթուղթն է, որը վերաբերում է աշխարհի սոցիալ-քաղաքական, կրոնական և բարոյական մի շարք հարցերի։
Նշվում է, որ պապական այս կարևոր փաստաթուղթը նվիրված է լինելու նրան, թե ինչպիսին պետք է աշխարհը լինի համավարակից հետո։
Հայտնի է, որ կորոնավիրուսային սահմանափակումների հետևանքով Պապը չի կարողանա հավատացյալների հետ հանդիպել։