գլխավոր Տեխնո Աստղագետները Ծիր Կաթինի կենտրոնում «հսկայական թարթող աստղ» են հայտնաբերել

Աստղագետները Ծիր Կաթինի կենտրոնում «հսկայական թարթող աստղ» են հայտնաբերել

Աստղագետները Ծիր Կաթինի կենտրոնական մասում արտասովոր աստղ են հայտնաբերել, որի պայծառությունը նվազում, ապա կրկին մեծանում է: Գիտնականները կարծում են՝ գործ ունեն նոր տիպի կրկնակի աստղային համակարգի հետ, որն անվանել են «թարթող աստղ», հաղորդում է The Giardian-ը։

Նշվում է, որ գալակտիկայի կենտրոնում՝ մեզնից ավելի քան 25 հազար լուսային տարի հեռավորության վրա գտնվող VVV-WIT-08 աստղի պայծառությունը մի քանի ամիսների ընթացքում նվազել է 30 անգամ, այնպես, ասես, անհետացել է երկնքից, ապա կրկին պայծառացել է։ 

Աստղագետները կարծում են, որ իրենց հայտնաբերած «թարթող հսկան» կարող է պատկանել կրկնակի աստղային համակարգերի նոր դասին, որտեղ հսկայական աստղին, որը հարյուրապատիկ ավելի մեծ է արեգակից, յուրաքանչյուր մի քանի տասնամյակը մեկ ստվերում է թողնում անտեսանելի ուղեծրային արբանյակը։