
Բելառուսական ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամ Մարիա Կոլեսնիկովան չի հատել Ուկրաինայի սահմանը. Նրան փորձել են բռնի կերպով դուրս հանել Բելառուսից, նա էլ պատռել է իր անձնագիրը: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը` հղում տալով սեփական աղբյուրներին:
«Փաստացի արտաքսման գործընթացի ժամանակ նա պատռել է անձնագիրը և սահմանապահների կողմից չէր կարող թույլ տրվել նրա մուտքն Ուկրաինայի տարածք»,-ասել է գործակալության զրուցակիցներից մեկը:
Ավելի վաղ Tert.am-ը տեղեկացրել էր, որ Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն հայտնել է, որ երկրի ընդդիմության համակարգող խորհրդի անդամներ Անտոն Ռոդնենկովը, Իվան Կրավցովը և Մարիա Կոլեսնիկովան «անցել են սահմանային հսկողությունը և մեկնել Ուկրաինա»: