գլխավոր Միջազգային Թուրքիան կիսվել է Սեւ ծովում ամերիկյան ընկերությունների կողմից գազի հանքավայր հայտնաբերելու տվյալների...

Թուրքիան կիսվել է Սեւ ծովում ամերիկյան ընկերությունների կողմից գազի հանքավայր հայտնաբերելու տվյալների մասին

Թուրքիան կիսվել է Սեւ ծովում գազի հանքավայրի հայտնաբերման մասին տվյալներով Chevron եւ Exxon Mobil ամերիկյան էներգետիկ ընկերությունների հետ գազի հայթայթման գործում հնարավոր համագործակցության նախօրեին:

Անկարան պնդել է, որ ինքնուրույն կմշակի 540 միլիոն խորանարդ մետր ծավալով հանքավայրը, ինչը դրա խոշորագույն հայտնագործումն է երկրի պատմության մեջ եւ վերջին տարում աշխարհում բացահայտնված խոշորագույն գազի հանքավայրերից մեկը:

Այդկերպ ամերիկյան ընկերությունների հետ ցանկացած պաշտոնական աշխատանքը կնշանակեր առաջընթաց Սեւ ծովում, որի վերաբերյալ Ռուսաստանը նույնպես պահանջներ ունի: Թուրք հետազոտողները Միջերկրական ծովում լարվածություն են առաջացրել Եվրամիության եւ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում օֆշորների առնչությամբ իրավունքների հարցում:

Եթե գազը կարելի է հայթայթել կոմերցիոն նպատակով, այդ բացահայտումը կարող է փոխել Ռուսաստանից, Իրանից ու Ադրբեջանից Թուրքիայի էներգետիկ կախվածությունը: Նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ իր երկիրը մտադիր է վերջնարդյունքում դառնալ մաքուր արտահանող:

Թուրք պաշտոնյան, որը ցանկացել է անանուն մնալ, ասել է, որ դեռեւս պետությունը սառը վերաբերմունք է ցուցաբերել այդ հանքավայրի վերաբերյալ օտարերկրյա կորպորացիաների հետաքրքրության հարցում:

«Սակայն այժմ Exxon Mobil-ն ու Chevron-ը հանդիպել են Turkish Petroleum-ի հետ եւ ստացել տվյալներ դրա մասին»,-ասել է նա: «Երկու ընկերություններն ուսումնասիրել են տեխնիկական տվյալներն ու որոշել թայմ աութ վերցնել այդ ոլորտում համատեղ աշխատանքի համար»,-ասել է պաշտոնյան:

Թուրքիան պատրաստվում է սկսել գազի հայթայթումը Սեւ ծովի հարավ-արեւմտյան հանքավայրից 2023 թվականին, սակայն նախ այն պետք է կառուցի ծովային խողովակաշարերի ցանց եւ վերամշակող ձեռնարկություններ: Ակնկալվում է, որ հանթավայրը կհասնի հայթայթման կայուն գագաթնակետի 2027 թվականից:

Պաշտոնյանի խոսքով՝ Թուրքիան համարում է, որ Սեւ ծովում գազի «շատ ավելին է»: «Կարելի է կարգավորել համագործակցությունն ու հասնել համաձայնության ամերիկյան ընկերությունների հետ, քանի որ աշխատանքն այդտեղ եւ Միջերկրական ծովի արեւելյան մասում շարունակվում է»,-ասել է նա:

Նրա խոսքով՝ Chevron-ի հետ համագործակցությունն իմաստ ունի՝ հաշվի առնելով Իսրայելում շելֆային հանքավայրերի մշակման գործում դրա մասնակցությունը:

Exxon-ը միշտ հավանական թեկնածու է թվացել՝ հաշվի առնելով, որ ընկերությունը կառավարում է Սեւ ծովի ռումինական բլոկը թուրքական ջրերի հարեւանությամբ եւ Սաքարյա հանքավայրի մերձակայքում, ասել է Ստամբուլում Քադիր Հաս համալսարանից հետազոտող Ջոն Բոուլուսը: