գլխավոր Գլխավոր ՌԴ ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ հարցի կարգավորման գործընթացը

ՌԴ ԱԳ փոխնախարարը Ֆրանսիայի դեսպանի հետ քննարկել է ԼՂ հարցի կարգավորման գործընթացը

Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ընդունել է Ռուսատանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լեւիին, հաղորդել է ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայությունը:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ, այդ թվում` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աշխատանքի համատեքստում, ինչպես նաեւ ԱՊՀ տարածքում առկա այլ արդիական հարցերի վերաբերյալ: