գլխավոր Շոուբիզնես Դատարանը մեղավոր է ճանաչել Միխայիլ Եֆրեմովին. դերասանին 5-12 տարվա ազատազրկում է սպառնում

Դատարանը մեղավոր է ճանաչել Միխայիլ Եֆրեմովին. դերասանին 5-12 տարվա ազատազրկում է սպառնում

Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը դերասան Միխայիլ Եֆրեմովին մեղավոր է ճանաչել ճանապարհատրանսպորտային պատահարի մեջ, որի արդյունքում մահացել է 57-ամյա Սերգեյ Զախարովը, հայտնում է «ՏԱՍՍ»-ը։

«Եֆրեմովը, կառավարելով տրանսպորտային միջոցը, գտնվելով ալկոհոլային հարբածության վիճակում, դուրս է եկել հանդիպակաց գոտի, ինչի հանգեցրել է մարդու մահվան»,- ասել է դատավորը։

Եֆրեմովին մեղադրել են ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ եւ որդը կատարվել է ալկոհոլային հարբածության վիճակում։ Պատիժ կարող է նշանակվել 5-12 տարվա ազատազրկում։